16.01.2020|
21:12
«Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ ուկրաինացի հայտնի երգչուհի, դերասանուհի, արմատներով հայուհի Ջամալան փետրվարի 14-ին առաջին անգամ համերգ կտա Երևանում: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Էպատաժային երգչուհին հանդես կգա 13 հոգանոց բենդով՝ կենդանի հնչողությամբ ներկայացնելով ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ՝ նոր երգեր. հանդիսատեսի համար կլինի 3 երգի պրեմիերա: